Հետազոտողները ցուցադրել են ամենամեծ մոլեկուլների ալիքային բնույթը քվանտային միջամտությամբ գիտափորձի ժամանակ: Աշխատությունը հրատարակվել է Nature Nanotechnology ամսագրում:
Քվանտային միջամտությամբ գիտափորձը որոշ հետազոտողներ կոչում էին «ամենագեղեցիկը» ֆիզիկայի պատմության մեջ:
Նոր աշխատանքներում փորձարարները օգտագործել են ներկեր: Ներկերի մոլեկուլները գտնվել են վակումային կամերայի ներքին պատի վրա և գոլորշիացել են լազերային միջամտությունից, որից հետո ուղղվել են դեպի դիֆրակցիոն ցանց: Հավաքված մոլեկուլները բոցավառվել են լազարային 2-րդ միջամտությունից և առաջացրել լուսածորում, որն արձանագրվել է հատուկ տեսախցիկով:








































