Երկրի արբանյակը համարյա ամբողջությամբ կազմված է նույն նյութերից, որոնցից ձևավորվել է մեր մոլորակը Արեգակնային համակարգի լուսաբացին։ Այս մասին է վկայում երկրային ժայռերում և Լուսնի ընդերքում տիտանի իզոտոպների նույնական հարաբերակցությունը. Nature Geoscience ամսագրի հոդվածում հայտարարել են գիտնականները:
Գիտնականների մեծ մասը կարծում է, որ Լուսինը ձևավորվել է խոշոր տիեզերական օբյեկտի հետ Երկրի բախման արդյունքում: Սակայն ԱՄՆ-ի Չիկագոյի համալսարանի գիտնականներն այս վարկածը կասկածի տակ են դրել՝ համեմատելով տիտանի իզետոպների հարաբերակցությունը երկրային և լուսնային ժայռերում:
Ըստ մոլորակագետների՝ տիտանի երկու՝ «թեթև» 47-տիտանի և «ծանր» 50-տիտանի, իզոտոպների հարաբերակցությունը նույնն է բոլոր այդ մետաղը պարունակող երկրային ժայռերում:
Այլ «տիեզերական» քարերը պարունակում են տիտանի իզոտոպերի բոլորովին այլ հարաբերակցություն, և դա հնարավորություն է տալիս ենթադրելու, որ 47-տիտանի և 50-տիտանի հարաբերակցությունը եղել է դեռ արեգակնային համակարգի ծննդի և առաջին
պրոտոմոլորակային մարմինների և աստերոիդների ձևավորման ժամանակ:










































