Միջուկային սպառազինության վարկանիշային աղյուսակում Հյուսիսային Կորեան ճանաչվել է աշխարհի ամենավտանգավոր երկիրը: Ինչպես հաղորդում է Русская служба новостей լրատվական գործակալությունը, համապատասխան վարկաիշային աղյուսակ կազմել է ամերիկյան ոչ կառավարական Nuclear Threat Initiative կազմակերպությունը:
Վարկանիշային աղյուսակում հայտնվել են այն պետությունները, որոնք ունեն թեկուզև մեկ կիլոգրամ միջուկային վառելիք կամ այլ միջուկային նյութեր, որոնք կարող են օգտագործվել միջուկային զենք ստեղծելու համար: Փորձագետները միջուկային անվտանգությունը գնահատել են 5 առանցքային չափանիշներով, այդ թվում՝ միջուկային վառելիքի տեղափոխման վերահսկումը, միջուկային անվտանգության ապահովման միջազգային նորմերի պահպանումը:
Աղյուսակում տեղ է գտել 32 երկիր, ընդ որում՝ ամենավտանգավոր երկիրը Հյոսիսային Կորեան է, ամենաանվտանգը՝ Ավստրալիան:









































