Wednesday, 10 06 2026
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան խնդրում է վերանայել Թամամյանի պատժաչափը

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան նամակ է տարածել, որով խնդրում է վերանայել Հովհաննես Թամամյանի պատժաչափը:Ստորև ներկայացնում ենք նամակը.
ՀՀ դատարանների խորհրդի նախագահ Ա. Մկրտումյանին
ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին
Զանգվածային լրատվամիջոցներին

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան’ շուրջ մեկ տարի ուշադրությամբ հետևելով ոստիկանության գեներալ-մայոր, ՀՀ քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործով դատավարությանը, 2012թ. մարտի 23-ին’ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հրապարակած դատավճիռը’ ազատազրկում 4 տարի ժամկետով, համարում է անսպասելի և չափազանց խիստ:

Բանն այն է, որ Հովհաննես Թամամյանը Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի անդամ է, գլխավորում է Ձեռնամարտի և ինքնապաշտպանության հանձնաժողովը, սամբոյի ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, ձյուդոյի ԽՍՀՄ սպորտի վարպետ, Հայաստանի, ԽՍՀՄ ՆԳՆ, «Դինամո» ԿԽ բազմակի չեմպիոն և համամիութենական ու միջազգային մրցաշարերի հաղթող է:

Հանդիսանալով Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ, նա միշտ էլ առանձնացել է որպես պարտաճանաչ, կազմակերպված, համեստ և կամային բարձր հատկանիշներ ունեցող մարզիկ:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի երաշխավորությամբ Հովհաննես Թամամյանն ընդունվել է Վիլնյուսի ՆԳՆ բարձրագույն դպրոց, ավարտելուց հետո’ աշխատել Լիտվայի ՆԳՆ-ում, շարունակելով մարզվել’ հանդես եկել Հայաստանի սամբոյի և ձյուդոյի հավաքականներում: Վերադառնալով Հայաստան, ՆԳՆ համակարգում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ և օրինակելի ծառայության ու վաստակի համար արժանացել ոստիկանության գեներալ-մայորի կոչման:

Որպես Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի անդամ, Հ. Թամամյանը մշտապես օգնել է հավաքականի մարզիկներին և մարզիչներին, ցուցաբերել նյութական և բարոյական աջակցություն:

Արցախյան ազգային-ազատագրական շարժման և պատերազմի տարիներին նույնպես Հովհաննես Թամամյանը օգնել, օժանդակել է ինքնապաշտպանության ջոկատներին, վիրավոր մարտիկներին ու զոհվածների ընտանիքներին:

Իր նվիրվածությամբ, հայրենասիրությամբ, մարդկային և մասնագիտական բարձր հատկանիշներով, Հովհաննես Թամամյանը հանդիսանում է հայկական սամբոյի բոլոր ժամանակների լավագույն ներկայացուցիչներից մեկը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան’ դիմելով իրավասու մարմիններին, խնդրում է, հնարավորության դեպքում վերանայել նրա պատժաչափը, համարելով, որ պետք չէ մոռանալ մարդու արժանիքները, արժեզրկել’ տասնամյակների վաստակը:

Ցանկացած մահկանացու սխալվելու իրավունք ունի, մեզանից ոչ ոք երաշխավորված չէ դրանից: Մեր պարտքն է ըմբռնել’ տարիներով ազնիվ աշխատած և ծառայած, հանցավորության դեմ պայքարած մարդու սխալը: Նման խիստ դատավճռի նա արժանի չէ:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ
ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ
ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող
ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ

Լևոն Հայրապետյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում