Բարկացած Ռիք Սանտորումը կիրակի օրը ԱՄՆ Հանրապետական կուսակցության մյուս թեկնածու Միթ Ռոմնիին անվանել է «երկրում ամենավատ հանրապետականը Բարաք Օբամայի դեմ հանդես գալու համար», չնայած ակնկալվում է, որ Մասաչուսեթսի նախկին նահանգապետը, ամենայն հավանականությամբ, նախագահական ընտրություններին կառաջադրվի իր կուսակցության կողմից:
Associated Press-ը հաղորդում է, որ Սանտորումը այնուհետև բարկացել է լրագրողների վրա` նրանց հետ խոսել անպարկեշտ բառերով ու ասել, որ նրանք «խեղաթյուրել են» իր խոսքը:
Սանտորումը ընտրողներին ասել է, որ Ռոմնին «յուրօրինակ կերպով որակազրկված է» նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվելու համար, և ընտրողներին կոչ է արել աջակցել իրեն, թեև նա, ամենայն հավանականությամբ, պարտություն կկրի:











































