Նախքան Կուբա մեկնելը՝ Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդն ասել է, որ մարքսիզմն այլևս տեղ չունի ժամանակակից աշխարհում, և կուբացիներին կոչ է արել «նոր մոդելներ» գտնել:
Daily Mail-ը գրում է, որ Կուբան կոմունիստական երկիր է արդեն ավելի քան 50 տարի, և Հռոմի պապի խոսքերը, ամենայն հավանականությամբ, Կուբայում անհանգստություններ կառաջացնեն:
Բենեդիկտոսն ասել է՝ այսօր պարզ է, որ մարքսիստական գաղափարախոսությունն այլևս ոչ մի կապ չունի ներկայիս իրականության հետ: «Այս եղանակով մենք այլևս չենք կարող հասարակություն կառուցել: Հարկավոր է նոր մոդելներ գտնել՝ ցուցաբերելով համբերություն և կառուցողականություն»:
Բենեդիկտոսը Կուբա կժամանի երկուշաբթի օրը: Հռոմի պապն այժմ Մեքսիկայում է: Այնտեղ նրան ողջունել են` գոչելով. «Բենեդիկտոս, եղբայր, դու հիմա մեքսիկացի ես»:











































