ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հյուսիսային Կորեային զգուշացրել է հնարավոր պատժամիջոցների կիրառման մասին, եթե չհրաժարվի մյուս ամիս նախատեսված հրթիռի արձակումից:
Բարաք Օբաման, ելույթ ունենալով Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակի հետ Սեուլի համատեղ կոնֆերանսի ժամանակ, հայտարարել է, որ եթե Փխենյանը արձակի հրթիռը, ապա հարցականի տակ կդրվի Հյուսիսային Կորեային ԱՄՆ կողմից պարենային օգնության տրամադրման շարունակումը:
Օբաման նաև նշել է, որ որ Հյուսիսային Կորեան սպառնալիքների և սադրանքների միջոցով ոչնչի չի հասնի:
Հիշեցնենք, որ անցյալ ուրբաթ ԿԺԴՀ-ի ԱԳՆ ներկայացուցիչը հաստատել էր հրթիռը արձակելու իշխանությունների մտադրության մասին, չնայած մի շարք երկրների, այդ թվում ` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի քննադատությանը:









































