Sunday, 12 05 2024
-
18:00
Ուղիղ․ Երիտասարդների երթը դեպի հանրապետության հրապարակ
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին

Nabucco-ն որոշումների ընդունման վերջնական փուլում է

Nabucco խողովակաշարի կառուցման գործընթացում կողմերը գտնվում են վերջնական փուլում: Այս կարծիքին է արտաքին հարաբերությունների գերմանական խորհրդի ծրագրերի պատասխանատու Շտեֆան Մայստերը: news.az-ին տված հարցազրույցում փորձագետը նշել է, որ նախագծով գլխավոր գործընկերներն են Ադրբեջանն ու Թուրքմենստանը: Nabucco-ի իրականացման կարևորագույն քայլերից էր անցած շաբաթ Բաքվում Եվրամիության և Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագիրը: Բաքուն և Աշգաբադը վերջին շրջանում պարբերաբար հաստատում են նախագիծն իրականացնելու իրենց վճռականությունը: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Nabucco-ն հաջողություն կունենա, եթե դրան չմիանա Թուրքմենստանը, Մայստերը կարծիք է հայտնել, որ այդ երկիրը ամեն դեպքում ցանկանում է դիվերսիֆիկացնել իր հումքի առաքման ուղիները և նվազեցնել կախումը ռուսական տրանզիտից: Վերջերս ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե Nabucco-ն հաջողության ավելի քիչ շանսեր ունի, քան ռուսական «Հարավային Հոսք»-ը, գերմանացի փորձագետը քաղաքական բլեֆ է համարում` «Հարավային Հոսք»-ի իրականացման թանկության պատճառով: Նախագիծը կյանքի կոչելու համար «Գազպրոմ»-ը ներդրումների խնդիր ունի, իսկ Nabucco-ի գործարկման դեպքում դրանից եկամուտները մեծ չեն լինելու: Այս դեպքում, Մայստերը չի բացառում Ռուսաստանի կողմից Nabucco-ում ներգրավված երկրների վրա քաղաքական ճնշման հավանականությունը, սակայն այդ երկրները կարող են դիմադրել նման ճնշմանը հումքի առաքման ուղիների դիվերսիֆիկացման շնորհիվ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում