Goal.com-ի տեղեկացմամբ` Մախաչկալայի «Անժի»-ն ցանկանում է իր կազմ հրավիրել «Պորտու»-ի բրազիլացի հարձակվող Հալկին:
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ռուսական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց 40 մլն եվրո առաջարկել «Պորտու»-ին: Նշենք, որ նույնքան պատրաստ է վճարել նաև Լոնդոնի «Չելսի»-ն: Հիշեցնենք, որ «Անժի»-ն Հալկի ծառայություններով հետաքրքրվում էր նաև 2011 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ֆուտբոլիստը, ով «Պորտու»-ից հեռանալու դեպքում ստիպված կլինի ակումբին 100 մլն եվրո փոխհատուցում վճարել, գտնվում է նաև Միլանի «Ինտեր»-ի և «Պարի Սեն-Ժերմեն»-ի հետաքրքրությունների ոլորտում:







































