Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում գրանցվել է 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տեղեկության համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 66.7 կմ խորությամբ: Զոհերի և ավերածությունների մասին դեռևս որևէ տեղեկատվություն չկա:
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Չիլիի հյուսիսում տեղի էր ունեցել երկրաշարժ՝ 5.4 մագնիտուդ ուժգնությամբ:
Չիլիի հարավային ծովափի մոտ հունվարի վերջերին գրանցվել էր 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։










































