Սիրիական բանակը մի քանի քաղաքներում գործողություններ է իրականացրել ընդդիմադիր ուժերի դեմ: Ըստ մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհրդի տեղեկատվության՝ գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ: Մասնավորապես, ծանր հրետանու մասնակցությամբ գործողություններ են իրականացվել Հոմսում, Համայում, Դերաայում:
Կառավարական ուժերի և ընդդիմադիրների միջև բախումներ են գրանցվել նաև Դամասկոսի մերձակայքում:
ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ Սիրիայում մեկ տարի շարունակվող բախումների հետևանքով զոհվել է մոտ 8000 մարդ:










































