Bleacher Report պարբերականը կազմել է աշխարհի 10 լավագույն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք դեռևս հանրաճանաչ չեն: Աղյուսակում է հայտնվել նաև Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը:
«23-ամյա Հենրիկ Մխիթարյանը հրաշալի ֆուտբոլիստ է: Լուրեր են շրջանառվում նրա՝ «Արսենալ» տեղափոխվելու մասին: Շատերը կարծում են, որ նա կարող է փոխարինել Ֆաբրեգասին. Մխիթարյանը վերահսկում է գնդակը, կարողանում է սուր և արդյունավետ փոխանցումներ կատարել: Նա իր թիմի համար հիանալի կապող օղակ է կիսապաշտպանական և հարձակվողական գծերի միջև: «Շախտյոր»-ի առաջատար ֆուտբոլիստը բաց չի թողնում նաև մրցակցի դարպասը գրավելու հնարավորությունը»,- գրել է Bleacher Report պարբերականը:
Աղյուսակում են հայտնվել նաև Ադմիր Մեհմեդին, Էմանուել Մբոլան, Ռենսֆորդ Օսեին, Էյալ Գոլասան, Ռենե Կրհինը, Ժանո Անանիդձեն, Վացլավ Կադլեցը, Անդիկ Վերմանսիախը և Կարիմ Անսարիֆարդը:








































