Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն, ում ծառայություններով հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալ»-ը, հայտարարել է, որ չի ցանկանում լքել «քաղաքայիններ»-ի շարքերը:
«Գոհ եմ ակումբում իմ ներկայիս կարգավիճակից: Այն մարդիկ, որոնք կապված են թիմի հետ, լավ են վերաբերվում ինձ: Ես հիանալի հարաբերություններ ունեմ երկրպագուների հետ, և վստահ եմ, որ կկարողանամ նրանց իմ շնորհակալությունը հայտնել «Սիթի»-ի հետ նվաճած տիտղոսների միջոցով»,- արգենտինացուն մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Ագուերոն «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվեց Մադրիդի «Ատլետիկո»-ից` 2011 թվականին, իսկ տրանսֆերն արժեցավ 38 մլն ֆունտ:
Սերխիոն «քաղաքայիններ»-ի կազմում անցկացրել է 25 հանդիպում և դարձել 16 գոլի հեղինակ:







































