Հոկեյի ազգային լիգայի պաշտոնական կայքի հաղորդմամբ` Չիկագո «Բլեքհոուքս»-ի պաշտպան Դանքան Քեյթը որակազրկվել է 5 խաղով, որի պատճառը օրերս տեղի ունեցած Հոկեյի ազգային լիգայի Չիկագո «Բլեքհոուքս» – Վանկուվեր «Քենեքս» հանդիպման ժամանակ Քեյթի հարվածն էր Դանիել Սեդինին:
Ավելի ուշ Վանկուվեր «Քենեքս» ակումբի պաշտոնական կայքը հաղորդեց, որ Շվեդիայի հավաքականի առաջատարը ստացել է ուղեղի ցնցում: Բժիշկները դեռևս չեն կարող ասել, թե երբ Սեդինը կկարողանա վերսկսել մարզումները:










































