Շատերն էին կարծում, որ այդ խաղակոշիկները կպատկանեն Քրիշտիանու Ռոնալդուին: Մամադու Շախո. Հիշե՛ք այս անունը: «ՊՍԺ»–ի ֆուտբոլիստը պատվիրել է խաղակոշիկներ, որոնք ամբողջովին ծածկված են Swarowski քարերով:
Այդ հրաշքը ստանալու համար Շախոն դիմել է ոչ անվանի, բայց շատ հարուստ երևակայություն ունեցող Պյերո անունով մասնագետի, ով աշխատում է Փարիզի Orrovan Design ստուդիայում: Nike Mercurial Superfly II FG խաղակոշիկներին ամրացվել են 5000 գունավոր քարեր այնպես, որ աջ խաղակոշիկը հիշեցնի Բրազիլիայի դրոշը, ձախը` Ֆրանսիայի: Ֆրանսիական պարբերականները շտապեցին հայտարարել, որ «ՊՍԺ»-ի պաշտպանին պատկանում են աշխարհի ամենագեղեցիկ խաղակոշիկները:
Սպասենք Ռոնալդուի պատասխանին:









































