Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն երկու խաղով որակազրկել է Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեին: Պորտուգալացին որակազրկվել է Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի շրջանակներում կայացած «Վիլյառեալ» – «Ռեալ» հանդիպման ավարտից հետո մրցավար Պարադաս Ռոմերոյի հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար:
Մադրիդյան ակումբի մյուս պաշտպանը` Սերխիո Ռամոսը, ով «Վիլյառեալ»-ի հետ հանդիպման 85-րդ րոպեին հեռացվեց խաղադաշտից, կարող է մասնակցել հաջորդ տուրում կայանալիք «Ռեալ Սոսյեդադ»-ի հետ մրցավեճին, քանի որ առաջին դեղին քարտը չեղյալ է համարվել:
«Ռեալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը և գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բաց կթողնեն «Ռեալ»-ի հաջորդ հանդիպումն Իսպանիայի առաջնությունում, քանի որ կարգապահական կոմիտեն անփոփոխ է թողել Պարադասի որոշումը, ով խաղադաշտից հեռացրել էր նաև Օզիլին և Մոուրինյոյին, իսկ գլխավոր մարզչի օգնական Ռուի Ֆարիան որակազրկվել է երկու խաղով:






































