Հոկեյի ազգային լիգայի նախորդ խաղային օրը հագեցած էր հիանալի դրվագներով: Ռուսաստանի ազգային հավաքականի 3 առաջատարներ՝ Ալեքսանդր Օվեչկինը (Վաշինգտոն «Քեփիթալս»), Ալեքսանդր Ռադուլովը (Նեշվիլ «Պրեդատորս») և Եվգենի Մալկինը (Փիթսբուգ «Փինգուինս»), դարձան գոլերի հեղինակ: Մալկինն իր միավորների պաշարը Art Ross տիտղոսի համար պայքարում հասցրեց 98-ի:





































