Wednesday, 10 06 2026
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ

Ո՞ւմ սատարի Վիկտոր Դալլաքյանը, եթե ոչ՝ Ս. Սարգսյանին. Լ. Ալեքսանյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով նախընտրական գործընթացներին՝ ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը հայտնեց, որ այսօր նախընտրական լարվածություն գրեթե չկա:

Խոսելով ՀՀԿ համամասնական ցուցակի մասին՝ նա ասաց, որ այս ցուցակը ՀՀ նախագահի գործունեության շարունակությունն է: Ըստ նրա՝ ցուցակը ներկայացուցչական է:

«Անկախ նրանից՝ ներկայացված մարդկանց մենք սիրում ենք, թե ոչ՝ մեր խորհրդարանը պետք է համալրվի արհեստավարժ մարդկանցով: Այն մարդիկ, որոնց տարբեր մակդիրներ են տալիս, ճանապարհ անցած մարդիկ են և ՀՀԿ-ի հետ ունեն գաղափարական հենք: Այսօր ո՞ւմ սատարի Վիկտոր Դալլաքյանը, եթե ոչ՝ Ս. Սարգսյանին: Ո՞վ ասաց, որ նա հետագայում ևս չի քննադատի իշխանությանը: Եթե քննադատել է, չի նշանակում, որ իրավունք չունի պաշտպանելու այդ գիծը: Վ. Դալլաքյանը միշտ եղել է նաև իշխանությունների կողքին և ճիշտ է արել:

Ոչ ոք չի կարող ժխտել, որ Արտաշես Գեղամյանն էլ է լուրջ, փորձառություն ունեցող գործիչ, իսկ Ս. Սարգսյանի նախագահության ժամանակ նա ընդդիմադիր չի եղել:

Մանվել Գրիգորյանը, անկախ կրթական աստիճանից, այս բոլոր լարված ժամանակներում ամենապետական մոտեցումն է դրսևորել: Նրա դիրքորոշումը շատ կարևոր է եղել ներքաղաքական պայքարի առումով:

Սամվել Ալեքսանյանը և Ռուբեն Հայրապետյանն ընտրվում են մեծամասնական ընտրակարգով, այդ մարդիկ ազդեցություն ունեն իրենց ընտրատարածքների վրա: Նրանք կարող են ինչ-որ բան փոխել, ուրեմն ինչո՞ւ չլինեն համամասնական ցուցակում»,- ցուցակը մեկնաբանեց Լ. Ալեքսանյանը։

ՀՀԿ գործիչը տեղեկացրեց, որ հավատում է՝ իշխանությունները կցուցաբերեն փոփոխություններ կատարելու կամք: Ըստ նրա՝ այդ առումով կան ֆիքսված մեխանիզմներ:

«Այսօր նախընտրական լարվածություն գրեթե չկա. սա իշխանության նվաճումն է։ Իհարկե, առկա է քննադատություն, այսօր լուրջ ակցիաներ են իրականացնում բնապահպանները, և ՀՀ նախագահը այդ ամենը հաշվի է առնում»,- եզրափակեց Լ. Ալեքսանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում