Դիլիջանի «Իմպուլս»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մարտի 24-ին` ժամը 15:00-ին, թիմն Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Երևանի «Արարատ»-ի հետ: Ըստ ՀՀ բարձրագույն խմբի առաջնության օրացույցի` մարտի 24-ին 1-ին տուրում «Իմպուլս»-ը պետք է հյուրընկալվեր «Բանանց»-ին, սակայն եղանակային պայմանների պատճառով ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 1-ին տուրի հանդիպումները հետաձգվել են:
Այսպիսով, «Իմպուլս»-ը նախապատրաստվում է մարտի 31-ին կայանալիք ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրի «Միկա»-ի հետ հանդիպմանը: Հիշեցնենք նաև, որ 2012 թվականի փետրվարի 13-ին «Իմպուլս»-ն ու «Արարատ»-ն ընկերական հանդիպում են անցկացրել. խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:









































