Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց 13-րդ անհատական առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից շարունակում է գերազանց հանդես գալ Հրանտ Մելքումյանը, ով մրցաշարի առաջին երեք տուրերից հետո տարել է նույնքան հաղթանակ:
3-րդ տուրում Մելքումյանը սև խաղաքարերով պարտության մատնեց Շվեյցարիայի ներկայացուցիչ Նիլս Գրանդելիուսին և ևս 10 շախմատիստների հետ կիսում է 1-11-րդ հորիզոնականները:
Սերգեյ Մովսիսյանը պարտության մետնեց հույն գրոսմայստեր Կոտրոնիաս Վասիլիուսին, իսկ Վլադիմիր Հակոբյանն առավելության հասավ Չեխիան ներկայացնող Պավել Շիմաչեկի նկատմամբ:
Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Հովհաննես Գաբուզյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի, իսկ Սամվել Տեր-Սահակյանն ու Արման Փաշիկյանը պարտություն կրեցին:





































