Wednesday, 10 06 2026
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
08:40
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին

«Թեղուտը հանրային սեփականություն է» ակցիա` ի պաշտպանություն Թեղուտի

Այսօր՝ ժամը 12.00-ին, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակութային կենտրոնի դիմաց Թեղուտի պաշտպանության խումբը կկազմակերպի ակցիա` ի պաշտպանություն Թեղուտի: Այս մասին տեղեկացնում են «Փրկենք Թեղուտը» բնապահպանական քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ երիտասարդները:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի 13.03.2012 թ. թիվ 212-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն այսօր քաղաք Վանաձորում պետք է կազմակերպի 2-ժամյա հանրային քննարկում Թեղուտում հանքի շահագործման առանձին դետալներ քննարկելու համար: Բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունները հանրային քննարկմանը մասնակցելու հրավեր են ստացել, սակայն մերժել մասնակցությունը, քանի որ պարզ չէ, թե ինչ նպատակ է հետապնդում հանրային քննարկումը, ինչ արդյունքներ են լինելու, ինչ օրակարգ է նախատեսված, և ովքեր են բանախոսները:

Ավելի վաղ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ, իրավաբան Արթուր Գրիգորյանն ասել էր, որ հաշվի չեն առնվում և մինչև օրս ի կատար չեն ածվում Հայաստանի վերաբերյալ ընդունված Օրհուսի կոմիտեի որոշումները: Ըստ նրա` Թեղուտում հանքի շահագործման համար ձեռք բերված բոլոր լիցենզիաները ապօրինի են: Նրա համոզմամբ` սա պետք է դարձնել քննարկման առարկա:

Հիշեցնենք, որ Թեղուտի հանքի շահագործման թույլտվությունը ՀՀ կառավարությունը տվել է դեռևս 2007 թվականին: Հանրային քննարկումը առնվազն 5 տարով ուշացած է՝ ըստ ակտիվիատների: Նրանք պահանջում են կառավարությունից դադարեցնել անօրինական ծրագիրը: «Թեղուտը մեր հանրային ունեցվածքն է, մեր հանրային սեփականությունը: Թեղուտը պատկանում է ՀՀ ժողովրդին: Այն նաև համամարդկային հարստություն և ժառանգություն է: Թեղուտը հանք չի դառնալու»,- նշում են բնապահպան երիտասարդները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում