Sport-express-ի հաղորդմամբ, Հայաստանի հավաքականի թեկնածու, 20-ամյա Արազ Օզբիլիսը կարող է խաղալ Թուրքիայի հավաքականի կազմում: Թուրքիայից Հոլանդիա ներգաղթած ընտանիքի ժառանգը, որը հանդես է գալիս հոլանդական «Այաքս»-ի կազմում, արդեն համաձայնել էր համալրել Հայաստանի հավաքականի կազմը, և սպասվում էր, որ Վարդան Մինասյանը նրան կհրավիրի փետրվարին Կիպրոսում կայանալիք հավաքին, բայց, թուրքական որոշ լրատվամիջոցների տարածած լուրերի համաձայն, Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզչի օգնական Օգյուզ Չեթինը դեկտեմբերին հանդիպել է Օզբիլիսի հետ և հրավիրել նրան իրենց հավաքական: Ելնելով Օզբիլիսի վերջերս արած հայտարարությունից, ըստ որի՝ ինքը երազում է հանդես գալ թուրքական «Գալաթասարայ»-ի կազմում, կարելի է եզրակացնել, որ նա իր որոշումն արդեն կայացրել է:










































