«Ալ-Կաիդա»–ի ներկայացուցիչներն այսօր հայտնել են, որ Եմենում իրենք են սպանել ամերիկացի ուսուցչին, քանի որ վերջինս ցանկանում էր քրիստոնեություն տարածել մուսուլմանական պետությունում:
The Washington Post-ը հաղորդում է, որ Ջոել Շհրումը, ով Փենսիլվանիայի բնակիչ էր, սպանվել էր կիրակի օրը՝ Թայիզ քաղաքում, որտեղ նա ապրում էր իր կնոջ և երկու որդիների հետ: Նա ուսումնասիրում էր արաբերեն և լեզվի կենտրոնում անգլերեն էր ուսուցանում:
«Ալ-Կաիդա»–ն սպանության համար իր պատասխանատվության մասին հայտարարություն է տեղադրել իրենց ինտերնետային կայքում: Հայտարարության մեջ ասվում է, որ ուսուցչի անվան տակ քողարկվողին սպանելն «Աստծո կամքն» է եղել։









































