ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյաներն ասել են, որ ամերիկացի զինծառայողն Աֆղանստանում սպանել է ոչ թե 16 աֆղան գյուղացիների, այլ՝ 17:
The Associated Press-ը հաղորդում է, որ պաշտպանության ոլորտի պաշտոնյաներն այսօր ասել են, որ հետաքննությունների ընթացքում պարզվել է, որ զոհերի թիվը 17 է, բայց չեն բացատրել, թե ինչպես է դա բացահայտվել։ Պաշտոնյաները խոսել են առանց իրենց անունները հաղորդելու, քանի որ դեպքի վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Բեյլսը մարտի 11-ին դուրս էր եկել ռազմական բազայից և սկսել կրակել գյուղացիների վրա: Անցած շաբաթ աֆղան և ամերիկացի պաշտոնյաները հաղորդում էին, որ զոհերի թիվը 16 է:











































