Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հունաստանը կալանել է թուրքական Çeşme Ekspres նավը: «Էգեյան միության»-ը պատկանող այդ նավը կալանվել է Իզմիրի շրջանի ու հունական Սաքըզ կղզու միջև ընկած ջրատարածքում:
Նավի կալանման պատճառներն անհայտ են: «Էգեյան միության» սեփականատեր Մեթին Աքդուրաքը հայտարարել է, որ նավը 20 տարի շարունակ նավարկում է Թուրքիայի ու Հունաստանի միջև, և որ այսպիսի բան չէր արձանագրվել:







































