Թուրքական Ihkas լրատվական գործակալության փոխանցմամբ`Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը Ստամբուլում կազմակերպված տնտեսական խորհրդաժողովում հայտարարել է, որ իրենք գտել են հարևան Հունաստանին փրկելու բանաձևը.
«Հունաստանն ընտրություն կատարելու հնարավորություն չունի: Միայն Թուրքիան կարող է փրկել նրան: Թուրքիայի հետ ապրանքաշրջանառության և այդ երկրում թուրքական ներդրումների մեծացումը կփրկեն Հունաստանին: Մինչդեռ Բուլղարիան, Ռումինիան, Մակեդոնիան և Ալբանիան ի վիճակի չեն դա անել»:









































