Անցած շաբաթ «Առաջին լրատվականը» տեղեկացրել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարս կատարած այցի ժամանակ հրահանգել էր քանդել հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանը, որը կանգնեցվել էր 2008 թ.։
Թուրքիայում և Հայաստանում եղան տարբեր արձագանքներ:
Ինչպես Trend գործակալությանը հայտնել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Շենոլ Բալը, Թուրքիայի վարչապետի՝ Կարսում արած հայտարարությունները կրում են նախընտրական բնույթ:
«Հայտարարելով հուշարձանի քանդման մասին՝ վարչապետն օգտվում է տեղի բնակչության դժգոհությունից, որ հուշարձանը գտնվում է հենց Կարսում: Այս հուշարձանն այստեղ է արդեն մի քանի տարի, և նրա գոյության մասին հիշեցին հիմա` ընտրություններից առաջ: Այդ ամենը քաղաքական շոու է»,- հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը: