Tuesday, 16 06 2026
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը

ԲՀԿ-ական պատգամավորի կազինոյում պայթած նռնակի գործով Լյովը 6 տարի կմնա բանտում

Բարգավաճ Հայաստան կուսակցությունից 2007-ին ԱԺ պատգամավոր դարձած Ռոբերտ Թովմասյանին պատկանող «Սիցիլիա Գեյմս» կազինոյում տեղի ունեցած պայթյունի գործը կարելի է ավարտված համարել. Ռոբերտ Թովմասյանի և նրա եղբայր Ալբերտ Թովմասյանի ընկեր ներկայացած, Լևոն Հարությունյանին ծեծած Սերգեյ Կարապետյանը դեռ առաջին ատյանի դատարանից համաներմամբ ազատվեց քրեական պատասխանատվությունից, իսկ գյուղացի Լևոն Հարությունյանը, որին վերագրվում է նռնակ նետելու փաստը, մեղավոր ճանաչվեց ապօրինի զենք կրելու և սպանության փորձ կատարելու մեջ: Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել էր 8 տարվա ազատազրկման, իսկ վերաքննիչ քրեական դատարանը օրերս ուժի մեջ թողեց դատավճիռը:

Հիշեցնենք, որ դեպքից գրեթե օրեր անց, պատգամավորը թերթերից մեկի հետ զրույցում ասել էր, որ բացահայտվել է իրեն պատկանող «Սիցիլիա» խաղատան վրա նռնակ նետելու դեպքը` նշելով, որ դա տեղի է ունեցել կենցաղային հողի վրա. երիտասարդը, որ նետել է նռնակը, այդպես փորձել է իր ընկերուհուն հետ պահել խաղատանն աշխատելուց: Նա պարբերաբար արգելել է ընկերուհուն գալ խաղատուն, բայց վերջինս չի հնազանդվել, և երիտասարդը որոշել է դիմել նման քայլի:

Սակայն, հակառակ պատգամավորի ասածի` դատաքննությամբ այլ բան էր բացահայտվել: Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի բնակիչ, Ադրբեջանից բռնագաղթած 30-ամյա Լևոն Հարությունյանը երևի հոգնել էր գյուղատնտեսական աշխատանքներից և մի օր որոշել իրեն «բուրժույ» զգալ. 2010թ. սեպտեմբերի 25-ին, գիշերվա ժամը 02:00-ին, Երևանից մի պատահական տաքսի էր վարձել և լավ տրամադրությամբ ուղևորվել Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող «Սիցիլիա Գեյմս» խաղատուն: Խաղատանը կից գիշերային ակումբում որոշ բաներ էր պատվիրել ու հետևել սթրիփ-պարուհիներին: Հետո պարասրահի մենեջեր Հասմիկին պատվիրել էր «կոնսումացիայի» տարբերակով, 10-րոպեով առանձնացնել իրեն պարուհիներից իր վաղեմի ծանոթ Սյուզաննա Բարսեղյանի հետ, որ վերջինս կատարի իր հավելյալ ցանկությունները: Նրանք առանձնացել էին, սակայն Լևոնը չէր կարողացել լիարժեքորեն վայելել հաճույքը. ամենաթեժ պահին, մոտեցել էր մենեջեր Հասմիկը ու հայտնել, որ «կոնսումացիայի» ժամանակն ավարտված է: Լևոնի տրամադրությունը փչացել էր` համոզված լինելով, որ ժամանակից շուտ են ընդհատել իրենց հանդիպումը:

Երբ սկսել էր բողոքել, դրա համար «ախրանի պետ» ոմն Սերգոյի (Սերգեյ Կարապետյանի) հրահանգով Լևոնին ուղեկցել էին նրա մոտ: Սերգոն լսել էր դժգոհությունը, հայհոյել Լևոնին ու այլ անձանց հետ ծեծել Լևոնին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Հետո վիճաբանողները դուրս էին եկել խաղատան բակ, որտեղ հայտնվել էր նաև կազինոյի անվտանգության աշխատակից Սմբատ Մարտիրոսյանը: Լևոնը մի փոքր հեռացել էր խաղատան շենքից Երևան-Սևան ավտոճանապարհի ուղղությամբ ու, ըստ նախաքննության նյութերի, իրեն ծեծողներին պատժելու համար` բեկորային ինքնաշեն նռնակը նետել նրանց ուղղությամբ: Սակայն միայն վերջին պահին խաղատան բակում հայտնված Սմբատն էր տուժել. թևն էր վնասվել: Փաստի առթիվ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի մարզի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքում քրգործ էր հարուցվել. սկզբում միայն Լևոն Հարությունյանին էր մեղադրանք առաջադրվել սպանության փորձի և ապօրինի զենք, ռազմամթերք կրելու համար, և երբ գործը մտել էր Կոտայքի մարզի դատարան, դատարանը ստացել էր նույն փաստով հարուցված մեկ այլ քրգործ` ըստ մեղադրանքի Սերգեյ Կարապետյանի` քր.օր.-ի 117-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս հասցնելը), որը դատարանը միացրել էր Լևոնի գործին: Դատարանում Լևոն Հարությունյանն իրեն մեղավոր չէր ճանաչել և ցուցմունք էր տվել, որ ժամանակից շուտ են ընդհատել իր ու մերկապարուհու առանձնահանդիպումը, ու երբ այդ մասին դժգոհել է խաղատան ու գիշերային ակումբի անվտանգության պետ ներկայացած ոմն Սերգոյի, վերջինս իրեն կշտամբել է, թե ինքը չէ, որ պետք է թելադրի իրենց աշխատանքի կանոնները: Իրենց միջև վեճ է առաջացել, և Սերգոն խաղատան մի քանի աշխատակիցների հետ իրեն խաղատնից քաշքշելով հանել են դուրս և սկսել հարվածել:

Իրեն ծեծելու ընթացքում նշված անձինք սպառնացել են, որ փախուստի փորձ կատարելու դեպքում կկրակեն ոտքերին և շարունակել են ծեծել /ի դեպ դեպքից անմիջապես հետո մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ կազինոյի բակում նաև կրակոցներ են հնչել, ինչը հերքել էին և’ կազինոյի աշխատակիցները/: Բացի այդ, ըստ Լևոնի` իրեն ծեծողները թալանել էին գրպանում եղած 40.000 դրամը: Ի վերջո, ծեծը դադարեցրել էին և Լևոնը պատահական մեքենայով մեկնել էր ընկերոջ տուն` Մասիս, որպեսզի ստացած մարմնական վնասվածքները լավանային և կարողանար տուն վերադառնալ: Հարությունյանը պնդել էր, որ ինքը նռնակ չի ունեցել և որևէ մեկի վրա նռնակ չի նետել: Մասիսում` ընկերոջ տանը գտնվելու ժամանակ իրենց գյուղի ընկերներից զանգահարել ու իրեն հայտնել էին, որ քրոջն ու մորը տարել և պահում են ոստիկանությում (Մ. Նալբանդյանի դիմացի շենքում) և բաց չեն թողնելու` մինչև չներկայանա իրավապահներին: Իմանալով այդ մասին` Լևոնը ստիպված կամովին ներկայացել էր ոստիկանություն` նախարարության շենք: Այնտեղ նրան ասել էին, որ խաղատան վրա նռնակ նետողն ինքն է և մինչև չխոստովանի ՙկատարած հանցանքը՚, քրոջն ու մորը բաց չեն թողնի: Այդպես էլ գրել էր ոստիկանությունում, թե խաղատան վրա նռնակ նետողն ինքն է եղել` մանրամասնելով, որ իբր «Սիցիլիա Գեյմս» ՍՊԸ-ի անվտանգության աշխատակցի մոտ նկատել է նռնակ և վերցնելով այն` քիչ հեռացել է անվտանգության աշխատակիցներից և նռնակը նետել դեպի խաղատան բակ: Մինչդեռ դատարանում պնդել է դատաքննական ցուցմունքը` նշելով, որ ինքը ոչ նռնակ է ունեցել, ոչ էլ նետել է կազինոյի ուղղությամբ: Իսկ Սերգեյ Կարապետյանը ընդունել էր մեղքը և ցուցմունք տվել, որ երբեմն այցելել է «Սիցիլիա Գեյմս» գիշերային ակումբ` որպես հաճախորդ: Լինելով ակումբի սեփականատիրոջը հարազատ անձնավորություն, եղել են դեպքեր, երբ պարասրահում ինչ-որ վիճաբանության կամ պահելաձևի հետ կապված հարցեր են առաջացել և ինքը հանդարտեցրել է հաճախորդներին: Իսկ աշխատակիցներն իրեն ընդունել են որպես «ախրանի պետ»` մարմնեղ և մարզված լինելու պատճառով: Սերգեյ Կարապետյանը դատարանում հայտնել էր, որ ինքը Լևոնին չի ծեծել, այլ ուժեղ հրել է նրան «ւ պարասրահից հանել դուրս, որից հետո չի տեսել, թե դրսում ինչ է կատարվել: Քիչ անց դրսից բարձր ձայն է լսել, դուրս եկել բակ` տեսել է, որ բոլորը խառնված են իրար և փորձանքի մեջ չընկնելու համար` ակումբի մյուս դռնից ճողոպրել է տուն: Ի դեպ, դեռևս այն ժամանակ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ կազինոյում չգրանցված աշխատակիցեր կան, և դա է եղել պատճառը, որ Սերգեյ Կարապետյանը հետո ներկայացել է ոչ աշխատողի կարգավիճակով:

Այդուհանդերձ, դատարանը 1 տարվա ազատազրկման էր դատապարտել Սերգեյ Կարապետյանին, համաներմամբ նրա մասով քրգործի վարույթը կարճել` շարունակելով քրգործի քննությունը միայն Լևոնի մեղադրանքի սահմաններում: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Մեսրոպ Մակյանի, չէր հավատացել Լևոնի ցուցմունքներին և ապօրինի զենք պահելու մեղադրանքը ևս թողնելով նրա վրա` Լևոնին դատապարտել էր 1 տարվա ազատազրկման ու համաներմամբ ազատել պատժից, իսկ սպանության փորձի մասով` համաներման ակտով ու նախատեսված չափով թեթևացրել էր սահմանված պատիժը և դատապարտել 8 տարվա ազատազրկման: Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալ Լևոն Հարությունյանի պաշտպանը և խնդրել արդարացնել իր պաշտպանյալին, սակայն վերաքննիչ քրեական դատարանը ուժի մեջ էր թողել դատավճիռը: Լևոնը արդեն 1,5 տարի անազատության մեջ է և դեռ 6 տարի էլ կմնա այդ կարգավիճակում, քանի որ ոչ թիկունք ունի, ոչ պատգամավոր հովանավոր, ու դատական ակտը երևի թե չի էլ բողոքարկի վճռաբեկ ատյան այնպես, ինչպես չէր բողոքել, երբ քրոջն ու մորը տարել էին ոստիկանություն: Ո՞վ կհավատա անթիկունք, անպաշտպան մի գյուղացու, ով Ադրբեջանում հալածվելուց հետո, հիմա էլ հայրենիքում է հալածվում, ինչ է` թե մի օր ցանկացել է «քաղաքի տղու» կյանքով ապրել: Այդուհանդերձ, նրա մարմնի վրա դատաբժշկի արձանագրած բազմաթիվ մարմնական վնասվածքներից էլ դժվար չէ կռահել, որ նրան լավ ծեծել են և այդ ընթացքում, եթե իսկապես նրա մոտ նռնակ լիներ, ապա կընկներ կամ գուցե պայթեր: Բայց նման բան չի եղել և տրամաբանություն էլ չկա` գյուղացի մարդը ինչու պետք է նռնակով գնա սթրիփ-ակումբ:

Հ.Գ. Ի դեպ, Երևան-Սևան մայրուղու ճանապարհատավածի 35-րդ կիլոմետրը, որտեղ խաղատունն է, ճակատագրական է եղել նաև մեկ այլ պատգամավորի համար. 2009-ին այդտեղ ավտովթարից մահացել էր Կենտրոնի կառուցապատողներից ՀՀԿ անդամ Մելիք Գասպարյանը, 2011-ի մայիսի 30-ին էլ «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա էր շրջվել, որի երիտասարդ 4 ուղևորներից 3-ը մահացել էին: Ստացվում է, որ «Սիցիլիա Գեյմս»-ի մերձավոր տարածքը ճակատագրական նշանակություն ունի` ինչպես մաֆիական ավանդույթներով հայտնի իտալական Սիցիլիան …

«Ժամանակ»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում