«Դատելով երեկ Աժ-ում արձանագրված իրավիճակից` այսօր ՀՀ չորրորդ գումարման խորհրդարանի վերջին նիստը, ամենայն հավանականությամբ, չի կայանա»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Արդեն բավականին դժվար է դարձել Հայաստանում գտնել 66 պատգամավորի, որոնք պատրաստակամորեն կսեղմեն նախագահական նստավայրից ստացված հրահանգը կատարող կոճակները»:
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ երբ ՀՀԿ խմբակցությունից իրավիճակը ներկայացվել է Սերժ Սարգսյանին, թե պատգամավորները չկան, ու հնարավոր չէ օրենքներն անցկացնել, Սարգսյանն ասել է, թե «տեղյակ եմ, մի բան արեք»:
«Այսինքն` անգամ երկրի նախագահն է անզոր` իրավիճակը շտկելու:
Ու ստացվում է, որ Հայաստանում բոլոր գումարումների Աժ նիստերը սկսվում են հայկական օրհներգով, բայց ավարտվում են առանց դրա»:









































