Ռուսաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի շրջանակներում Մոսկվայի «Դինամո»-ն հյուրընկալվելիս հաղթել է Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ին:
«Պետրովսկի» մարզադաշտում կայացած խաղն ավարտվել է 0:1 հաշվով: Կիսապաշտպան Զվեզդան Միսիմովիչը դիպուկ է իրացրել խաղի 73-րդ րոպեին նշանակված 11-մետրանոց հարվածը:
Կիսաեզրափակիչում «Դինամո»-ն կհանդիպի «Վոլգա» – «Թերեկ» խաղի հաղթողի հետ: Այդ հանդիպումը կկայանա մարտի 22-ին:
Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին չմասնակցեց հանդիպմանը:






































