Լա Լիգայի 28-րդ տուրում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ 5:3 հաշվով պարտության մատնեց «Գրանադա»-ին: Խաղից հետո Լա Լիգայի գործող չեմպիոնի գլխավոր մարզիչը պատասխանեց իսպանացի լրագրողների հարցերին:
«Մենք «Ռեալ»-ից առաջ անցնելու խնդիր չունենք: Պետք չէ մտածել, թե ինչ կլինի, եթե մենք միավորներ վաստակենք, իսկ մադրիդցիները կորցնեն:
Եթե «Ռեալ»-ի առավելությունը մեր նկատմամբ «Կամպ Նոու»-ում կայանալիք խաղից առաջ լինի 4-5 միավոր, մենք չեմպիոն դառնալու հնարավորություն կունենանք: Սակայն դա չի նշանակում, որ անպայման հաղթելու ենք մեր հարկի տակ: Պետք չէ մոռանալ, որ մրցակիցը «Ռեալ»-ն է»,- նշել է իսպանացի մասնագետը:








































