Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդար պաշտպան Ֆերնանդո Հիերոյի կարծիքով՝ Իսպանիայի չեմպիոնության հարցը կարող է վճռվել «Էլ Կլասիկո»-ում:
«Դեռևս վաղ է չեմպիոնի կոչումը «Ռեալ»-ին հանձնելը: Կարծում եմ՝ ամեն ինչ կվճռվի մրցաշրջանի վերջում և հատկապես այն ժամանակ, երբ «Ռեալ»-ը հյուրընկալվի Կատալոնիայում: Իսկ ահա Չեմպիոնների Լիգայի գավաթի և Եվրոպայի Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկություններում կցանկանայի տեսնել «իսպանական» եզրափակիչներ: Իսպանական ֆուտբոլը այժմ վերելքի է ապրում, և պետք է հասնել այդ ամենին հենց հիմա»,- Հիերոյի խոսքերը մեջբերել է EFE պարբերականը:









































