Իտալիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ Հռոմի «Լացիո»-ի գլխավոր մարզիչ Էդուարդո Ռեյան, ինչպես նաև մի շարք ֆուտբոլիստներ, որպես պատիժ բաց կթողնեն իրենց ակումբների առաջիկա հանդիպումները։
Հռոմեական ակումբի մարզիչը մեկ հանդիպում բաց կթողնի «Կատանիա»-«Լացիո» հանդիպման ժամանակ մրցավարի որոշումը բողոքարկելու համար (հանդիպումն ավարտվեց «Կատանիա»-ի հաղթանակով՝ 1:0 հաշվով): «Լացիո»-ն, որը ներկայումս Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, հաջորդ հանդիպումը կանցկացնի«Կալյարի»-ի դեմ՝ սեփական դաշտում:
Երեքական հանդիպումով որակազրկվել են «Ֆիորենտինա»-ի կիսապաշտպան Ալեսիո Չերչին («Յուվենթուս»-ի խաղացող Պաոլո դե Չելեի դեմ կոպիտ սահանկում կատարելու համար) և «Պալերմո»-ի առաջատար խաղացող Նիկոլաս Բերտոլյոն («Լեչե»-ի խաղացողին գլխով հարվածելու համար):
«Ուդինեզե»-ի հարձակվող Անտոնիո Ֆլորո Ֆլորեսը որակազրկվել է երկու խաղով, իսկ ակումբի գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Գվիդոլինը ստացել է նախազգուշացում և տուգանվել 4000 ԱՄՆ դոլարով («Նապոլի» դեմ խաղում սեփական պահվածքի համար):








































