Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը երկուշաբթի` մարտի 19-ին, սկսել է մի վտանգավոր արշավ, որի ժամանակ նախատեսվում է սուզվել Մարինյան իջվածքի շուրջ 11 հազար խորությունը իր սեփական բատիսկաֆով, որպեսզի նկարի իր գիտադաստիարակչական ֆիլմի համար անհրաժեշտ լուսանկարներ: Ռեժիսորը ֆիլմը կստեղծի National Geographic ամսագրի հետ համատեղ:
Քեմերոնը արշավի ժամանակ կնկարահանի 3D ձևաչափով ֆիլմ և նյութերի կհավաքի գիտական ուսումնասիրությունների համար:
Հիշեցնենք, որ Քեմերոնը նորելուկ չէ խոր սուզումներում, մասնավորապես՝ 2010 թ. նա մասնակցել է դեպի Բայկալ արշավին, որտեղ էլ լճի խորքում նշել է ծննդյան 56-րդ տարեդարձը։
Այն ժամանակ «Միր-1» ջրասույզ սարքը ռուս գիտնական Անատոլի Սագալևիչի հետ իջել էր 1300 մետր խորությամբ ջրի հատակը:









































