Հարավային Կորեայում ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռ է կործանվել,- հաղորդում է Associated Press-ը:
51-րդ թևի հրամանատարութան տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ կեսօրից հետո: Ոստիկանությունից հայտնել են, որ F-16 ինքնաթիռը փորձնական թռիչքի ժամանակ ընկել է բրնձի դաշտի վրա՝ Սեուլից 235 կմ հարավ:
Կործանիչի օդաչուն փրկվել է: Վթարի պատճառները չեն հաղորդվում:
Հարավային Կորեայում տեղակայված է 28,500 ամերիկացի զինծառայող: ԱՄՆ կոնտինգենտը զսպող գործոն է համարվում Սեուլի և Պխենյանի հարաբերություններում:







































