Տեխասի գյուղատնտեսական և տեխնիկական համալսարանի ներկայացուցիչները (Texas A&M University) հայտարարել են Բեռլինի կենդանաբանական այգու հայտնի սպիտակ արջ Կնուտին կլոնավորելու իրենց ցանկության մասին,- գրում է Berliner Kurier:
Գիտնական Մարկ Վեստհասինը հայտարարել է, որ սպիտակ արջի կլոնավորումը բավական ռեալ է: Իսկ թե Բեռլինի կենդանաբանական այգում ինչպես են վերաբերվել ամերիկացի գիտնականի հայտարությանը՝ հայտնի չէ:
Մարկ Վեստհասինը կենդանիների կլոնավորման փորձ ունի: Նա իր գործընկերների հետ արդեն կլոնավորել է եղնիկ, այծեր և կատու:
Կնուտ արջը սատկել է Բեռլինի կենդանաբանական այգում 2011 թ. մարտի 19-ին 4 տարեկանում:
2008 թվականին Կնուտի մասին նկարել են վավերագրական ֆիլմ, որը մինչ օրս մեծ ժողովրդականություն է վայելում շատ երկրներում: