Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին լրագրողների հետ զրույցում կանխատեսել է, որ ԵՄ-ի հետ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվելու է 1.5 տարվա ընթացքում՝ մինչև 2013 թվականի ավարտը:
Նա հավելել է, որ ԵՄ-ի հետ ազատ առևտրի վերաբերյալ բանակցությունների ավարտից հետո կընդլայնվեն Վրաստանի տարածաշրջանային գործառույթները. «Տարածաշրջանային կենտրոնի վերածվելը Վրաստանին հավելյալ երաշխիքներ կընձեռի ճգնաժամի ժամանակ: Տարածաշրջանային կենտրոնի տակ ես հասկանում եմ բաց և առանց կոռուպցիայի տնտեսություն, լավ տրանսպորտային ենթակառույցներ ու աշխարհագրական դիրք:
10 տարի առաջ էլ Վրաստանի աշխարհագրական դիրքը նույնն էր, սակայն այն ժամանակ նա չկարողացավ վերածվել տարածաշրջանային կենտրոնի: Ներկայումս դա պայմանավորված է իրականացված բարեփոխումներով և ենթակառույցներում արած ներդրումներով»:











































