Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ նախորդ շաբաթ բրիտանական The Guardian թերթը սկսել էր հրապարակել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի էլեկտրոնային նամակագրությունը:
Նամակներից մեկում խոսք է գնում այն մասին, որ Ասադը գաղտնի համագործակցում է Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ: Դա մասնավորապես վերաբերում է Հալեպին, ուր PKK-ն մասնակցում է Ասադի դեմ կազմակերպված բողոքի ակցիաների ճնշմանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական մամուլը գրել էր, թե PKK-ի հիմնադիր և ղեկավար Աբդուլլահ Օջալանը Ասադին օգնելու համար Սիրիա է ուղարկել 2000 PKK-ականների:










































