Հարավային Կորեայի էկոնոմիկայի նախարարության աղբյուրների հաղորդմամբ` Հարավային Կորեան ու ԱՄՆ-ը շուտով նոր բանակցություններ կվարեն` քննարկելու համար Իրանից նավթի ներկրումների կրճատման հարցը:
The Jerusalem Post-ի փոխանցմամբ` աղբյուրը հայտնել է, որ Հարավային Կորեայի պաշտոնյան, որը նախընտրել է չհայտնել իր անունը, ասել է, որ իրենք արդեն մեկ անգամ պաշտոնական բանակցություններ ունեցել են ԱՄՆ-ի հետ այն հարցի շուրջ, թե ինչպես կարելի է կրճատել Իրանից նավթի ներկրումները, և շուտով նրանք շարունակելու են այդ քննարկումները:
Պաշտոնյան, սակայն, հրաժարվել է ասել, թե երբ տեղի կունենան այդ բանակցությունները, կամ որքանով է ակնկալվում կրճատել ներկրումները:










































