ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում երեկ տարածվել է Սիրիայի հարցով նոր բանաձևի նախագիծը: Եթե մինչև վաղը առավոտյան ժամը 9-ը Անվտանգության խորհրդի 15 անդամներից ոչ մեկը առարկություններ չներկայացնի, ապա այն կհամարվի ընդունված: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերար Արոն, երեկոյան նիստի ժամանակ չի հաջողվել կոնսենսուսի հասնել այս հարցի վերաբերյալ: Գերմանիայի ներկայացուցիչը լրագրողներին ասել է, որ հիմք է ընդունվել բանաձևի այն տարբերակը, որն աջակցություն է հայտնում ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի միջնորդական գործունեությանը:
Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի խոսքերով` բանաձևի ընդունման ձգձգումը կապված է այն հանգամանքի հետ, որ անհրաժեշտություն է առաջացել քննարկումներ կազմակերպել կառավարությունների հետ:








































