Sport1-ի տեղեկացմամբ հոլանդացի վետերան Ռուդ վան Նիստելրոյը մտադիր է 2012թ. ամռանն ավարտել իր մարզական կարիերան: Այս տարի ավարտվում է նրա՝ «Մալագա»-ի հետ կնքած պայմանգրի ժամկետը:
««Մալագա»-ն կդառնա իմ մարզական կարիերայի վերջին ակումբը: Ապրիլին ես կորոշեմ՝ ցանկանու՞մ եմ արդյոք երկարաձգել իմ գործող պայմանգրի ժամկետը: Մի քանի ամսից 36 տարեկան եմ դառնում, և ժամանակն է կողմորոշվել ապագայի հարցում»,- հայտարարել է Նիստելրոյը:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում հոլանդացին Լա Լիգայի շրջանակներում «Մալագա»-ի կազմում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ:







































