Ինչպես հայտնում է իտալական «Պալերմո» ակումբի պաշտոնական կայքը, Իտալիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան, 38-ամյա Քրիստիան Պանուչչին նշանակվել է թիմի տեխնիկական գծով տնօրեն:
Մինչ այժմ նախկին ֆուտբոլիստն աշխատել է Sky Sport հեռուստաալիքում՝ որպես փորձագետ: «Միլան»-ում և «Ռեալ»-ում խաղացած պաշտպանը խոստովանել է, որ երկար չի մտորել «Պալերմո»-ի նախագահ Մաուրիցիո Ձամփարինիի առաջարկի մասին:
Իտալացիների գլխավոր մարզիչն է Բորտոլո Մուտտին, որի ղեկավարած թիմը A-սերիայի 28 խաղերից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը:








































