ԱՄՆ-ը չի կարող հաստատել, որ ռուսական նավերը Սիրիայի ափերի մոտ ռազմական խնդիրներ են իրականացնում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
Ավելի վաղ որոշ ռուսական և արևմտյան ԶԼՄ-ներ հայտարարել էին, որ Սևծովյան նավատորմի «Իման» տանկերը, որի վրա գտնվում է ծովային հետևակայինների մի խումբ, ռազմական խնդիրներ է իրականացնում Սիրիայի ափերի մոտ։ Երեքշաբթի օրը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հերքել էր այս տեղեկատվությունը:
«Ես որևէ տեղեկատվություն չունեմ: Մենք տեսել ենք ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ սիրիական Տարտուս նավահանգստում գտնվում է ռուսական տանկեր, նաև տեսել ենք ռուսական իշխանությունների մի շարք մեկնաբանություններն այս ամենի վերաբերյալ: Մենք ռուսական իշխանություններին մի քանի հարցեր կտանք այդ նավի նշանակության մասին»,- ասել է Նուլանդը:
Այսօր՝ ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Միրոնովը հայտարարել էր, որ Ռուսաստանը դեռևս մտադիր չէ ռազմական նավեր ուղարկել Սիրիա:










































