Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Յուվենտուս» – «Միլան» պատասխան խաղից առաջ «ռոսսոներիներ»-ի գլխավոր մարզիչը պատասխանել է իտալացի լրագրողների հարցերին:
«Մեր թիմը լավ մարզավիճակում է և կարող է հաղթանակ տանել: Նախորդ խաղում մենք չկարողացանք հաղթել «Յուվենտուս»-ին, սակայն հիմա հնարավորություն ունենք ուղղելու այդ սխալը:
Չեմ կիսում այն կարծիքը, որ խաղը կոպիտ կլինի: «Յուվենտուս»-ը ցույց է տվել իր խաղի բարձր որակը «Ջենոա»-ի և «Ֆիորենտինա»-ի հետ հանդիպումների ժամանակ:
Իմ ֆուտբոլիստները դուրս կգան մարզադաշտ և կխաղան այնպես, ինչպես Մունդիալի եզրափակիչում: Մենք չկարողացանք հաղթել մեր հարկի տակ, սակայն կփորձենք դա անել այս անգամ»,- Ալեգրիին մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:








































