Ֆրանսիայի իշխանությունները, երեկ Թուլուզ քաղաքում հրեական դպրոցի վրա հարձակումից հետո, որին զոհ էին գնացել 4 մարդ` 3 երեխա ու 1 ուսուցիչ, Պիրենեյան շրջանում ահաբեկչական վտանգի աստիճանը բարձրացրել է:
Դա անհրաժեշտ է շրջանում անվտանգությունը ապահովելու ու հետախուզման մեջ գտնվող հանցագործին հայտնաբերելու համար: Այս մասին հաղորդում է Vesti-ն: Ոոստիկանությունն առայժմ չի հայտնաբերել հանցագործին:
Այս ընթացքում ֆրանսիական Սեն-Սեն Դենի դեպարտամենտում տեղի է ունեցել նոր դեպք: Անհայտ անձը պայթեցրել է նռնակը Հայիթիից ներգաղթած ընտանիքներից մեկի տան մոտ:
Իշխանությունները վստահեցնում են, որ այդ պատահարները միմյանց հետ կապված չեն:
Թուլուզի հրեական դպրոցի վրա հարձակման մեջ կասկածվում է նեոնացիստ:










































