Իտալական մամուլի տեղեկացմամբ` «Չելսի»-ի իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսը, ով Անգլիայի Գավաթի խաղարկության շրջանակներում «Լեսթեր Սիթի»-ի հետ կայացած հանդիպման ժամանակ դարձավ դուբլի հեղինակ, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել իր ակումբային գրանցումը:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է իտալական «Յուվենթուս»-ը: Հաղորդվում է, որ թուրինյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է վարձակալել իսպանացու տրանսֆերը՝ հետագայում այն գնելու նպատակով, սակայն ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե իսպանացի հարձակվողն ինչպես կանցկացնի մրցաշրջանի ավարտը:










































