NBA-ի պաշտոնական կայքը ներկայացրեց Լիգայի խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը: Առաջին հորիզոնականը զբաղեցրեց «Ատլանտա»-ի պաշտպան Ջեֆֆ Տիգի՝ «Բոսթոն»-ի հետ խաղում կատարած հիասքանչ դանկը:
Հիշեցնենք, որ այդ խաղում «Ատլանտա»-ն իր մրցակցին պարտության մատնեց 79:76 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ջո Ջոնսոնը, ով վաստակեց 25 միավոր:






































