Kicker պարբերականի փոխանցմամբ՝ Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի բրազիլացի պաշտպան Դանթեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կտեղափոխվի Մյունխենի «Բավարիա». տրանսֆերը կարժենա 4.7 մլն եվրո:
Հիշեցնենք, որ բրազիլացին իր թիմի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 25 հանդիպում: Դանթեն «Բորուսիա» տեղափոխվեց 2009 թվականի դեկտեմբերին` բելգիական «Ստանդարտ»-ից, իսկ մինչ այդ խաղացել է բելգիական «Շարլերուա»-ում, ֆրանսիական «Լիլ»-ում և բրազիլական «Յուվենտուդ»-ում:
Հիշեցնենք, որ Մյունխենի «Բավարիա»-ն հուլիսին կհամալրի նաև «Բազել»-ի և Շվեյցարիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Հերդան Շաքիրին:










































