Արգենտինական մամուլի տեղեկացմամբ՝ աշխարհի 11-րդ ռակետ Խուան-Մարտին Դել Պոտրոն հաստատել է, որ կմասնակցի Դևիսի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում Արգենտինայի և Խորվաթիայի ազգային ընտրանիների միջև կայանալիք հանդիպմանը, որը տեղի կունենա ապրիլի 6-8-ն ընկած ժամանակահատվածում:
Արգենտինայի ազգային հավաքականի կազմում, որի ավագը Մարտին Հայտեն է, խորվաթների դեմ կպայքարեն Դավիդ Նալբանդյանը, Խուան Մոնակոն և Էդուարդո Շվանկը:
Որպես պահեստային խաղացող հայտավորված է Խուան-Իգնասիո Չելան: