Իտալական մամուլը հայտնում է, որ «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն որոշել է դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնին, պաշտպան Անդրեա Բարցալիին և հարձակվող Ալեսսանդրո Մատրիին չհայտավորել Իտալիայի Գավաթի 2011/12թթ. խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղին:
Իտալացի մասնագետը հաստատել է շրջանառվող լուրերն այն մասին, որ հանդիպման առաջին րոպեներից կխաղա վետերան Ալեսսանդրո Դել Պիերոն:
Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը տեղի է ունեցել «Սան Սիրո» մարզադաշտում և ավարտվել է «Յուվենթուս»-ի` 2:1 հաշվով հաղթանակով:
Նշենք, որ հանդիպումը տեղի կունենա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:










































